PROVE «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բարձրագույն ուսումնական հաստատություններում»

PROVE նախագծի նպատակն է «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բարձրագույն ուսումնական հաստատություններում»՝ որպես ռազմավարական նախաձեռնություն Էրազմուս+ Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում (CBHE) նախագծի շրջանակներում: Այն նպատակ ունի ինտեգրել արժեքներին միտված կրթությունը Հարավային Կովկասի բարձրագույն կրթական համակարգերում՝ խթանելով ներառական, էթիկական և պատասխանատու հասարակությունների ձևավորումը։

Նախագծի առանձնահատկությունները

  • Համագործակցություն առանց սահմանների՝ Եվրոպական միության և Հարավային Կովկասի երկրների բուհերի միջև լավագույն փորձի փոխանակում։
  • Ուսումնական ծրագրերի մշակում՝ Արժեքներին միտված կրթության ներառում ուսումնական ծրագրերում՝ հասարակական արդի մարտահրավերների՝ բազմազանության, արդարության և էթիկական առաջնորդության լուծման համար։
  • Կարողությունների հզորացում՝ Հարավային Կովկասի համալսարաններում որակյալ կրթության ապահովման նպատակով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։
  • Կայունություն և ազդեցություն` Արժեքներին միտված կրթության երկարաժամկետ ինտեգրման ապահովում գործընկեր բուհերում։

PROVE նախագիծը նպատակաուղղված է կառուցելու ավելի ուժեղ և ավելի համերաշխ հասարակություններ հիմնված ազնվության ու սոցիալական արդարության վրա, ինչին կնպաստի միջմշակութային փոխըմբռնման սկզբունքների սերմանումը ուսանողների և դասախոսների շրջանում։:

Նորություններ

Նախագծի գործընկերները