Սովորել արժեքների մասին և արժեքների միջոցով
Մագդա Գոգրիչիանիի (Իլիայի պետական համալսարան) համակարգմամբ Թիմ 4-ը կենտրոնացել է Արժեհամակարգային և գիտելիքահեն կրթության (VaKE) անմիջական կիրառման վրա նախնական մանկավարժական պատրաստության և ուսումնական պրակտիկաների ծրագրերում։ Թիմի կողմից մշակված դասընթացները համադրում են տեսական ուսուցումը, գործնական կիրառումը և անդրադարձային վերլուծությունը․ այս ամենի արդյունքում ապագա ուսուցիչները VaKE-ը կընկալեն ոչ միայն որպես գաղափար, այլ կկիրառեն այն որպես իրական ուսուցման մեթոդ։
Դասընթացների մի մասը տրամադրում է VaKE-ի հիմքային գիտելիք, իսկ մյուսները ինտեգրում են այդ մոտեցումը մանկավարժական և թեմատիկ ուսուցման մեջ՝ արտացոլելով մոդելի ճկունությունը։
Թիմ 4-ի կողմից մշակված դասընթացները:
Իլիայի պետական համալսարան (ISU) — Ընդհանուր դասընթաց՝ նվիրված VaKe-ին Մշակված է Թամար Մոսիաշվիլիի և Եկատերինե Շավերդաշվիլիի կողմից։ Մեկ կիսամյակ տևողությամբ վեց կրեդիտ ունեցող այս դասընթացը ներկայացնում է VaKE-ի փիլիսոփայական և մեթոդաբանական հիմքը։ Ուսանողները սովորում են մշակել և կիրառել էթիկական երկընտրանքներ դասապլանների մեջ և անդրադառնում են լսարանային փորձին ուսումնական պրակտիկաների ընթացքում։
Թելավիի պետական համալսարան (TESAU) — Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ Մշակված է Նինո Մոդեբաձեի կողմից։ Երեք կրեդիտ ունեցող այս դասընթացն ուսումնասիրում է, թե ինչպես են տեխնոլոգիական զարգացումներն առաջ բերում բարոյական հարցեր կրթության ոլորտում։ VaKE մեթոդաբանության կիրառմամբ ուսանողները վերլուծում են թվային էթիկայի, տվյալների գաղտնիության և մատչելիության հետ կապված երկընտրանքներ ժամանակակից ուսուցման համատեքստում։
Կովկասյան համալսարան (CU) — Վրաց լեզվի և գրականության դասավանդումը տարրական 3-րդ մակարդակում Մշակված է Մարիամ Կուտուբիձեի կողմից։ Հինգ կրեդիտ ունեցող այս դասընթացը ներառում է VaKE մոտեցումը առարկայական մեթոդաբանության մեջ։ Ուսանողները ուսումնասիրում են, թե ինչպես կարող են բարոյական երկխոսությունն ու էմպատիան նպաստել գրականության և լեզվի ուսուցմանը կրտսեր սովորողների համար։
Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ/ASPU) — Հայաստանի սոցիալ-տնտեսական աշխարհագրություն Մշակված է Մարինե Մաթոսյանի կողմից։ Չորս կրեդիտ ունեցող կիրառական պրակտիկումային դասընթաց է, որի շրջանակում ուսանողները ուսումնասիրում են շրջակա միջավայրի կայունության, ռեսուրսների օգտագործման և մշակութային ժառանգության պահպանման հետ կապված էթիկական խնդիրներ։ VaKE-ի միջոցով նրանք մշակում են լսարանային գործունեություններ, որոնք խթանում են սոցիալական գիտակցության բարձրացմանը։
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ/YSU) — Հանրալեզվաբանություն և մշակույթ Մշակված է Մարինե Յաղուբյանի կողմից։ Վեց կրեդիտ ունեցող այս դասընթացը կիրառում է VaKE-ը որպես շարունակական շրջանակ ամբողջ կիսամյակի ընթացքում։ Ուսանողներն ուսումնասիրում են ինքնության, հաղորդակցության և ներառականության հարցերը կրթության մեջ, ապա իրենց դիտարկումները ներկայացնում են պրակտիկ դասաժամերի ընթացքում։
Յուրաքանչյուր դասընթաց հետևում է հստակ հաջորդականության՝ VaKE տեսության ներկայացում → երկընտրանքների մշակում → դասապլանի ձևավորում → իրականացում տեղում → անդրադարձ։ Բարոյական դատողությունը մասնագիտական պատրաստության հետ համադրելով՝ Թիմ 4-ը ապահովում է, որ շրջանավարտները կարողանան դասավանդել ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ՝ ձևավորելով էթիկապես գրագետ կրթողների նոր սերունդ։
Այս գործունեությունը համաֆինանսավորվել է Եվրոպական միության Erasmus+ ծրագրի կողմից՝ PROVE նախագծի շրջանակում («Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բուհերում»)։
Մանրամասների համար այցելեք՝ https://prove.tesau.edu.ge

